Սեպտեմբերի 7-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ ամերիկյան Apple ընկերության ամենամյա շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին 7-րդ սերդնի iPhone սմարթֆոնները, 2-րդ սերնդի iWatch ձեռքի ժամացույցներն ու iOS 10 օպերացիոն համակարգը:
Սեպտեմբերի 7-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ ամերիկյան Apple ընկերության ամենամյա շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին 7-րդ սերդնի iPhone սմարթֆոնները, 2-րդ սերնդի iWatch ձեռքի ժամացույցներն ու iOS 10 օպերացիոն համակարգը:
iPhone 7 և iPhone 7 Plus սարքերը պատրաստված են ապակու և ալյումինի մինիմալիստական համադրությամբ: iPhone 7-ն ունի 4.7 դյույմանոց Retina HD IPS էկրան` 1,134 x 750 թույլատրելիությամբ, իսկ iPhone 7 Plus-ը` 5.5 դյույմ անկյունագծով Retina HD IPS էկրան` 1,920 x 1,080 թույլատրելիությամբ: Մոխրագույն, ոսկեգույն, վարդագույն տարբերակներին ավելացել է սև գույնի երկու երանգ՝ սև և մուգ սև մոդելները:
Հեռախոսները ջրակայուն են, կարող են մինչև 30 րոպե մնալ ջրի տակ և պաշտպանված են փոշուց: Առաջին անգամ iPhone-ն ունի ստերեո բարձրախոսներ և անլար ականջակալներ:
iPhone 7-ի հիմնական տեսախցիկը 12ՄՊ է՝ պատկերի օպտիկական կայունացմամբ, իսկ դիմայինը՝ 7 մեգապիքսել: iPhone 7 Plus-ը ստացել Է կրկնակի՝ 12-մեգապիքսելանոց խցիկ՝ տասնապատիկ օպտիկական խոշորացմամբ: Ընկերության մասնագետները վստահեցնում են, որ iPhone 7 Plus-ով արված լուսանկարներն իրենց որակական հատկանիշներով առավել մոտ կլինեն պրոֆեսիոնալ ֆոտոապարատների պատկերներին:
Նախորդ սերնդի A9 պրոցեսորին փոխարինել է 6 միջուկանի A10 Fusion չիպը, որի շնորհիվ նոր սմարթֆոնը 40 տոկոսով ավելի մեծ արտադրողականություն է ապահովում, քան iPhone 6S-ը:
Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ առայսօր աշխարհում վաճառվել է շուրջ 1 միլիարդ iPhone, ինչի շնորհիվ համաշխարհային պատմության մեջ այն դարձել է ամենից շատ վաճառված սարքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
18 ամսվա ընթացքում աշխարհում 2-րդ ժամացուցային ապրանքանիշ դարձած Apple Watch-ի նոր տարբերակը կերամիկական կորպուսի շնորհիվ ներկայանում է առավել ոճային տեսքով: Խելացի ժամացույցն ունի նոր տեսակի գոտիներ, ներկառուցված GPS համակարգ, ջրակայուն է և կարող է աշխատել մինչև 50 մետր խորության ջրում: Ժամացույցի էկրանը դարձել է երկու անգամ ավելի վառ, պրոցեսորն էլ 50%-ով ավելի մեծ արտադրողականություն է ապահովում` առաջին սերնդի ժամացույցի հետ համեմատ:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև iOS 10 նոր օպերացիոն համակարգը՝ նախատեսված սմարթոնների և պլանշետների համար, որը հասանելի կլինի սեպտեմբերի 13-ից: