Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 30 անգամ, մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 370 կրակոց:
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 30 անգամ, մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 370 կրակոց: Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: