Շոտլանդիան մտադիր է Միացյալ Թագավորությունից անկախանալու նոր հանրաքվե անցկացնել, հայտարարել է շոտլանդական կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
Շոտլանդիան մտադիր է Միացյալ Թագավորությունից անկախանալու նոր հանրաքվե անցկացնել, հայտարարել է շոտլանդական կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
Առայժմ կառավարությունը ձեռնամուխ կլինի հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծմանը:
Ավելի վաղ Սթերջենը նշել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի հետևանքով Շոտլանդիան ինքնաբերաբար դուրս է մնում Եվրամիության կազմից, ինչը, հնարավոր է, չի համընկնում Շոտլանդիայի բնակչության մեծամասնության կարծիքի հետ: Հիշեցնենք, որ 2014-ին անցկացված հանրաքվեի ժամանակ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն կողմ էր շոտլանդացիների 45 տոկոսը, 55 տոկոսը դեմ էր: