Ուրուգվայում արցախյան թեմայով օրերս տեղի ունեցած Ֆորումի մասնակիցները հայտարարել են, որ Արցախի անկախության իրավական հիմքերը համահունչ են Մոնտեվիդեոյի հռչակագրի դրույթներին։
Ուրուգվայում արցախյան թեմայով օրերս տեղի ունեցած Ֆորումի մասնակիցները հայտարարել են, որ Արցախի անկախության իրավական հիմքերը համահունչ են Մոնտեվիդեոյի հռչակագրի դրույթներին։
Դեռեւս 1933թ-ին հենց Ուրուգվայի մայրաքաղաքում ընդունվեց փաստաթուղթ, որում սահմանվեցին անկախ պետականություն ձևավորելու նախադրյալները։ Արցախի անկախությանը նվիրված ֆորումին մասնակցել են սենատորներ, իրավաբաններ, պատմաբաններ, նախկին փոխարտգործնախարար Բելելա Էրերան։ Օրենսդիր Սյուզան Պերեյրան նշել է, որ որպես դիտորդ մասնակցել է Արցախում 2012-ին կայացած ընտրություններին եւ համոզվել, որ տեղի ժողովուրդը հավատարիմ է ժողովրդավարությանը։
Իսկ պատգամավոր Աբդալան ընդգծել է. «Մեր այսօրվա ճանապարհն ի վերջո կտանի դեպի Լեռնային Ղարաբաղի անկախության ու ազատության միջազգային ճանաչման»։ Ֆորումին մասնակցող Վաշինգտոնում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ընթերցել է նախագահ Բակո Սահակյանի ուղերձը։ Միջոցառման ավարտին ընդունվել է հռչակագիր Արցախի մասին։