Իսպանիայի մեծ մասում անոմալ շոգ եղանակ է, որոշ շրջաններում գրանցվել է մինչև 45 աստիճան տաքություն:
Իսպանիայի մեծ մասում անոմալ շոգ եղանակ է, որոշ շրջաններում գրանցվել է մինչև 45 աստիճան տաքություն: Ջերմային հարվածից մեկ մարդ է մահացել: 16 նահանգում օդերևութաբանները վտանգավորության նարնջագույն մակարդակ են հայտարարել, 6-ում էլ՝ «դեղին»՝ ամենաբարձրը: Շոգ եղանակը դարձել է անտառային հրդեհների պատճառ: Աղետը չի շրջանցել հայտնի զբոսաշրջային Վալենսիան: Ամենուրեք հրդեհը հասնում է բնակելի շրջաններին, հազարից ավելի մարդ է տարհանվել, Բոլուլայում 40 տուն է հողին հավասարվել: Կրակի դեմ պայքարում են օդից. շիջման աշխատանքին միացել է նաև բանակը: