Սիրիայի իշխանությունը հերքել է մեղադրանքը, թե կառավարական օդուժը Հալեպի ընդիմության հսկողության տակ գտնվող թաղամասում քիմիական զենք է կիրառել, մասնավորաբար՝ քլոր գազ:
Սիրիայի իշխանությունը հերքել է մեղադրանքը, թե կառավարական օդուժը Հալեպի ընդիմության հսկողության տակ գտնվող թաղամասում քիմիական զենք է կիրառել, մասնավորաբար՝ քլոր գազ: Թունավորումից մահացել է մեկ մարդ, 100-ից ավելի տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց: ԲԻ-Բի-Սիի տեղեկացմամբ, պատահածի համար սիրիական բանակին մեղադրել էին Սիրիայում աշխատող բժիշկ-կամավորներն ու փրկարարները: Օգոստոսին ՄԱԿ-ի որոշմամբ անցկացված հետաքննությունը հաստատել էր, որ սիրիական բանակը 2014-15 թթ. հարձակումների ընթացքում առնվազն երկու անգամ թունավոր գազ է կիրառել։