Մեկօրյա այցով Տավուշի մարզ է այցելել Ռուսաստանի կառավարության ներկայացուցչական պատվիրակությունը` այդ երկրի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մաքսիմիչևի գլխավորությամբ:
Մեկօրյա այցով Տավուշի մարզ է այցելել Ռուսաստանի կառավարության ներկայացուցչական պատվիրակությունը` այդ երկրի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մաքսիմիչևի գլխավորությամբ: Պատվիրակները մարզպետարանում քննարկել են սահմանամերձ շրջաններում իրենց առաջիկա ծրագրերը: Հնգամյա ծրագիրը մեկնարկել է մեկուկես տարի առաջ, մարզի սահմանամերձ 16 համայնքների բնակիչներ ընդգրկվել են իրենց համայնքների կարիքների բացահայտման և զարգացման ծրագրերի ստեղծման գործընթացում: Առաջնահերթությունները` գյուղատնտեսության, կրթական, առողջապահական ոլորտներն են, ենթակառուցվածքների վերականգնումը, բնական աղետներին դիմակայումը: Հյուրերը եղել են սահմանամերձ Բերդավանում, որտեղ ծրագրի շրջանակում կառուցվել է հինգ ջերմոց, մեկը` դպրոցին կից` ապահովելով դպրոցական սնունդ ծրագրի լիարժեք իրագործումը: Մեկուկես տարում 135 քմ մակերեսով էներգախնայող ջերմոցներ են կառուցվել նաև Ոսկևան և Դովեղ համայնքների 12 շահառուների համար` նրանց կողմից գումարի 20 տոկոսի ներդրմամբ: Մինչև 2020թ. ծրագիրը հասանելի կլինի Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքի մոտ 62 հազար բնակիչի: