ՀՀ Զինված ուժերում սեպտեմբերի 6-ին մեկնարկել է մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն։
ՀՀ Զինված ուժերում սեպտեմբերի 6-ին մեկնարկել է մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ փորձարարական զորավարժության ժամանակ խաղարկվելու է մարտական գործողությունների ընթացքում պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների փոխհամագործակցության կազմակերպումը։
Տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժությանը՝ որպես դերակատարներ, ներգրավված են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված սահմանափակ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ։