Մոլորակի առնվազն 758 միլիոն չափահաս բնակիչներ գրաճանաչ չեն, նրանց մեծ մասը կանայք են: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) նոր զեկույցի համաձայն, այս մասին փաստում է վիճակագրությունը:

Հայտնելով կրթության մոնիթորինգի տվյալները՝ միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան նշել Է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվն աշխարհում հասնում Է առնվազն 263 միլիոնի: Նրանց մեկ երրորդը հակամարտությունների գոտիներում գտնվող երեխաներն են: «Աճում Է դպրոցների վրա հարձակումների թիվը,- նշել Է կազմակերպության ղեկավարը: «Վիճակագրությունը ցույց Է տալիս, որ փախստական երեխաների դպրոց չհաճախելու հավանականությունը հնգակի աճում Է»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը նկատում է, որ ամենածանր բեռը բաժին Է ընկել աղջիկներին ու կանանց: Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում աղջիկները, որոնք առավել անբարենպաստ վիճակում են գտնվում, կկարողանան դպրոց հաճախել միայն 2086 թվականին, եթե մոտեցումները չփոխվեն», -հաղորդում Է ՏԱՍՍ գործակալությունը: