Դավիթաշենի համար 59 մանկապարտեզի սաները հնարավորություն կունենան սովորել վերանորոգված և հարմարավետ պայմաններում:
Մանկապարտեզում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները, որը ֆինանսավորում էր ամերիկյան դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը: Այս աշխատանքների համար հատկացվել է 285 հազար դոլար: Ծրագրի շրջանակում նորոգվել են նախկինում չգործածվող 5 խմբասենյակ և մանկապարտեզի սանհանգույցները: