Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականն այս անգամ անդրադարձել է աշխարհահռչակ հայ դաշնակահար Տիգրան Համասյանին:
Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականն այս անգամ անդրադարձել է աշխարհահռչակ հայ դաշնակահար Տիգրան Համասյանին: «Խարիզմատիկ երիտասարդ Տիգրան Համասյանն իր ստեղծագործական կարիերայի հենց սկզբից հասկացրել է, որ իր հայրենիքն ու նախնյաց մշակույթը մշտապես կլինեն իր երաժշտության հիմքում, ինչքան էլ որ այն էկլեկտիկ և արևմտամետ դառնա»,- այսպես է բրիտանական պարբերականը նկարագրում Համասյանի ստեղծագործական կյանքի նոր փուլը: «Համասյանի ժողովրդական մեջբերումները, մասնավորապես՝ հայ լեգենդար կոմպոզիտոր-վարդապետ Կոմիտասից, քնարական երանգ են հաղորդում նրա նոր էլեկտրո-ակուստիկ քառյակի ժամանակակից հնչյուններին», - գրում է Guardian-ը: Իր նախորդ համարում պարբերականն անդրադարձել էր մեկ այլ հայ վիրտուոզ երաժշտի՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին: