Քաբուլում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել: Առաջին ռումբը պայթել է պաշտպանության նախարարության շենքի մոտ, որի ժամանակ զոհվել է մեկ գեներալ և երկու բարձրաստիճան սպա:
Քաբուլում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել: Առաջին ռումբը պայթել է պաշտպանության նախարարության շենքի մոտ, որի ժամանակ զոհվել է մեկ գեներալ և երկու բարձրաստիճան սպա: Դրան հաջորդել է երկրորդը, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչն ամբոխի մեջ: Դեպքի վայր են ժամանել զինվորականներ, ոստիկաններ ու բժիշկներ: Երրորդ պայթյունը որոտացել է մի քանի ժամ անց հյուրանոցից ոչ հեռու, որտեղ հիմնականում օտարերկրացիներ են լինում: Չորրորդ ահավեկչությունը կատարվել է բարեգործական կազմակերպության գրասենյակի մոտ, որից հետո սկսվել է փոխհրաձգություն: Ըստ վերջին տեղեկությունների՝ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 24 մարդ, մոտ հարյուրն էլ վիրավոր են: Բռնարարքների պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան խմբավորումը: