Դիլիջանի զբոսաշրջության ամենաբանուկ երթուղիներից մեկը` Պարզ լիճ տանող ճանապարհը չէր նորոգվել խորհրդային տարիներից ի վեր:
Դիլիջանի զբոսաշրջության ամենաբանուկ երթուղիներից մեկը` Պարզ լիճ տանող ճանապարհը չէր նորոգվել խորհրդային տարիներից ի վեր: Անցյալ տարվա օգոստոսից պետբյուջեի ֆինանսավորմամբ սկսված վերակառուցման աշխատանքների առաջին փուլը մոտենում է ավարտին: Ճանապարհի սկզբնամասում նոր կամրջի և 200 մ նոր հատվածի կառուցմամբ մայրուղուց Պարզ լիճ 9,5 կմ ճանապարհը կրճատվում է մոտ երեք կմ-ով: Ընդհանուր առմամբ կառուցվել և բետոնային հիմքով ասֆալտապատվել է 2 կմ 850 մ երկարությամբ ճանապարհահատված: Շինարարությունն իրականացնող «Սահակյանշին» ընկերության պատասխանատուների խոսքով, մի քանի օրից ամբողջությամբ կավարտվեն նախատեսված բոլոր աշխատանքները: Իր հերթին է սպասում մնացած 5 կմ անբարեկարգ ճանապարհը: