Ջերմային ազդակներով ու առաջադեմ այլ տեխնոլոգիաներով համալրված ռոբոտ հրշեջը ոչ թե փորձառու ինժեներների, այլ՝ հայ դպրոցականներ՝ 18-ամյա Ռաֆայել և 14-ամյա Սահակ Սահակյանների մտքի արգասիքն է:
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը անդրադարձել է ռոբոտաշինությամբ զբաղվող հայ դպրոցականներին։
Ջերմային ազդակներով ու առաջադեմ այլ տեխնոլոգիաներով համալրված ռոբոտ հրշեջը ոչ թե փորձառու ինժեներների, այլ՝ հայ դպրոցականներ՝ 18-ամյա Ռաֆայել և 14-ամյա Սահակ Սահակյանների մտքի արգասիքն է:
«Սա մեկն է այն մի քանի հայտնագործություններից, որոնք արվել են Հայաստանի երիտասարդական ռոբոտաշինության ծրագրի շրջանակում»,-նշում է հոդվածի հեղինակը՝ մանրամասնելով, որ ծրագրի նպատակն է մինչ 2019թ. ինժեներական խմբակներ ստեղծել յուրաքանչյուր դպրոցում:
Վերադառանալով դեռահաս գյուտարար Սահակյան եղբայրներին՝ հեղինակը նշում է, որ նրանք սովորում են Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկում՝ Գյումրիում, որտեղ ավելի քան 20 աշակերտ ամեն շաբաթ դասերից հետո ռոբոտաշինություն է ուսումնասիրում:
«Սա հեշտ աշխատանք չէր: Մենք պետք է կյանք տայինք մետաղի սովորական կտորին: Ամեն օր մենք նոր լուծումներ էինք փնտրում ռոբոտը կատարելագործելու համար: Իհարկե, բազմաթիվ ձախողումներ էլ են եղել, բայց մենք լիահույս ենք, որ մոտ ապագայում ռոբոտը կհասցնենք կատարելության ու կմասնակցենք մրցույթին»,- նշել է Սահակը: Տղաների ուսուցիչը՝ Ռաֆայել Հեքիմյանը, կարծում է, որ տվյալ նախագիծն օգնում է երեխաներին զարգացնել անկախ մտածողությունն ու նպաստում է ինժեներների նոր սերնդի ձևավորմանը: