Տոկիոն պաշտոնական բողոք է հայտնել Փհենյանին փորձարկումների կապակցությամբ:
Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Փորձարկումն իրականացվել է երկրի արևելյան ափից՝ Հվանհե նահանգի Հվանջու շրջանից: Տոկիոյի տվյալներով՝ բոլոր երեք հրթիռներն էլ անցել են մոտ 1000 կմ և ենթադրաբար ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական տարածքում: Որոշ տվյալներով՝ հրթիռներն ընկել են Ճապոնիայի հյուսիսային կղզու՝ Հոկայդոյի մոտ: Երկրի ծովային անվտանգության ծառայությունը անվտանգության խստացված դրություն է հայտարարել բոլոր նավերի համար: Տոկիոն պաշտոնական բողոք է հայտնել Փհենյանին փորձարկումների կապակցությամբ: Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ սուզանավից բալիստիկ հրթիռ էր արձակել նաև օգոստոսի 24-ին: