Չինաստանի Հանչժոու քաղաքում շարունակվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը:
Չինաստանի Հանչժոու քաղաքում շարունակվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը: Երկրի առաջնորդ Սի Ծինփինը հավաքի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել պետությունների ղեկավարների հետ: Այսօր համաշխարհային առաջնորդները կընդունեն եզրափակիչ կոմյունիկե: Դրա նախագծում առաջարկվում է համատեղ պայքար մղել ահաբեկչության ֆինանսավորման բոլոր աղբյուրների դեմ, սառեցնել հաշիվները և այդ հարցում փոխանակվել տեղեկատվությամբ: Սի Ծինփինի անունից պաշտոնական ընթրիք է մատուցվել. Չինաստանի առաջնորդը խոսել է գլոբալ տնտեսական աճի հնարավորությունների և սպասվող մարտահրավերների մասին: Ապա նախագահները դիտել են թատերականացված հանդիսություն՝ համեմված չինական ազգային երգուպարով: