Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի առաջին արտագնա խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Դանիայի ազգային ընտրանուն:
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի առաջին՝ արտագնա խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Դանիայի ազգային ընտրանուն:
Հանդիպման 17-րդ րոպեին Դանիայի հավաքականի և անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիտիան Էրիկսենը խփեց խաղի առաջին և միակ գնդակը:
Հանդիպման 71-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին: Քրիստիան Էրիկսենի հարվածից հետո Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հետ մղեց գնդակը: Ընդհանրապես, Բեգլարյանը խաղի ընթացքում բավական կայուն խաղ ցուցադրեց:
Հանդիպման 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները լավ հնարավորություն ունեին՝ վերականգնելու հաշվի հավասարությունը: Դաշտի կենտրոնում դանիացիները կորցրեցին գնդակը, սակայն տուգանային հրապարակում հայտնված Մարկոս Պիզելին չկարողացավ իրացնել պահը: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին, Երևանում, Ռումինիայի ընտրանու հետ: