Ժամանակակից մոդելով գյուղաքաղաքը կրում է Արիավան անունը և գտնվում է հայկական երկու հանրապետություններն իրար կապող հատվածում՝ Քաշաթաղի շրջանում:
Արցախի հարավում նոր բնակավայր է բացվել: Ժամանակակից մոդելով գյուղաքաղաքը կրում է Արիավան անունը և գտնվում է հայկական երկու հանրապետություններն իրար կապող հատվածում՝ Քաշաթաղի շրջանում:
Լիբանահայ «Արի» հիմնադրամի և ԼՂՀ կառավարության միջոցներով իրականացվող ռազմավարական նշանակության այս նախագծի շնորհիվ ավանը 150 բնակարան կունենա՝ փարատելով թերահավատների կասկածները ազատագրված Արցախի որոշ տարածքների ճակատագրի վերաբերյալ:
Բնակարանները տրվելու են տեղացիներին, սիրիահայերին, բազմազավակ և նորապսակ ընտանիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում