Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ պահանջելու նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ պահանջելու նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը: Վենեսուելան արդեն երկար ժամանակ տնտեսական խոր ճգնաժամում է: Մադուրոյի հակառակորդները համոզված են, որ դրա պատճառը նրա չափազանց անարդյունավետ քաղաքականությունն է: Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է շուտափույթ կերպով հանրաքվե անցկացնել, որի միակ հարցը պետք է լինի Մադուրոյի հրաժարականը: Ցուցարարներն ասում են, որ պայքարը նախագահին պաշտոնանկ անելու համար դեռ նոր է սկսվելու և խոստացել են առաջիկա օրերին ավելի խոշոր ակցիաներ անցկացնել: