Ամերիկյան Քանավերալ հրվանդանի տիեզերական թռիչքադաշտում մեկնարկից առաջ պայթել է ՖԱԼԿՈՆ-9 հրթիռը:
Ամերիկյան Քանավերալ հրվանդանի տիեզերական թռիչքադաշտում մեկնարկից առաջ պայթել է ՖԱԼԿՈՆ-9 հրթիռը: Միջադեպի հետևանքով հրթիռն ամբողջովին ոչնչացել է, այրվել է նաև 200 միլիոն արժողությամբ իսրայելյան Ամոս-6 արբանյակը: Բարեբախտաբար մարդկային զոհեր և տուժածներ չկան: Պատահարի ստույգ պատճառը դեռ չի պարզվել: Ընկերության սեփականատեր, գործարար Իլոն Մաքսի վարկածով, պայթյունը տեղի է ունեցել հրթիռի արագացուցչի թթվածնի բաքում՝ վառելիքի լցարկման ժամանակ: ՖԱԼԿՈՆ-9-ի հետ կապված միջադեպը կարող է փոփոխություններ մտցնել միջազգային տիեզերակայան ուղարկվող բեռների մատակարարման ժամանակացույցում: