Ոստիկանության պետի կարգադրությամբ այս տարի ևս ոստիկանությունն անվտանգության միամսյակ է հայտարարվել:
Ոստիկանության պետի կարգադրությամբ այս տարի ևս ոստիկանությունն անվտանգության միամսյակ է հայտարարվել, որի ընթացքում ոստիկանական կարգախմբերը կպարեկեն դպրոցների եւ ուսումնական մյուս հաստատությունների մոտ՝ ապահովելու երեխաների անվտանգությունը:
Ոստիկանությունը նաև մեկ նորամուծություն է ներկայացրել. այսօրվանից ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն աշխատանքային պարտականությունները կատարելիս իրենց կրծքի աջ հատվածում կկրեն փոքրիկ տեսանկարահանող սարքեր, ինչը հնարավորություն կտա ուղիղ ռեժիմով վերահսկել նրանց շփումը քաղաքացիների հետ: