Բացումը կայացել է Կինոյի պալատում, դիտումների շարքն էլ մեկնարկել է ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմով, գլխավոր դերում Էմմա Սթոունն է:
Լիդո կղզում կայացել է Վենետիկի 73-րդ միջազգային ամենամյա կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կարմիր գորգով անցել են ժյուրիի անդամները`անգլիացի ռեժիսոր Սեմ Մենդեսի գլխավորությամբ, նաև բազմաթիվ հյուրեր և կինոփառատոնի մասնակիցներ: Բացումը կայացել է Կինոյի պալատում, դիտումների շարքն էլ մեկնարկել է ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմով, գլխավոր դերում Էմմա Սթոունն է: Վենետիկի կինոփառատոնի առաջին օրը «Ոսկե առյուծ» մրցանակ է շնորհվել 78-ամյա լեհ կինոռեժիսոր Յեժի Սկոլիմովսկուն՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար: Կինոփառատոնը կտևի 10 օր և այդ ընթացքում ժյուրին ու հյուրերը կդիտեն հիմնական մրցույթին ներկայացված 20 ֆիլմ: