Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակն այսուհետև կկրի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անունը:
Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակն այսուհետև կկրի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անունը:
Դպրոցում, որտեղ սովորել է Ադամը, նրա անձնական իրերն են, լուսանկարները, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալները:
Դասասենյակում կազմակերպվել է հիշատակի միջոցառում, աշակերտները վերհիշել են 19-ամյա զինվորի մարտական ուղին: Դասասենյակի բացմանը ներկա են եղել Կրթության և գիտության նախարարը, Ադամի ծնողներն ու հարազատները, զինվորականներ:
«Ադամ Սահակյան. Ներկա՛»: Դասասենյակի պատին այս գրությունը խորհրդանշում է Ադամի հավերժ հիշատակն ու նրա մշտական ներկայությունը: