Հալեպում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին:
Հալեպում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին: Նա հաճախ ներկայացվում էր որպես խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ: Նախնական տվյալներով, գրոհայինը սպանվել է Հալեպի վրա ռազմական գրոհներին դիմադրելու գործողությանը հետևելիս: Ալ-Ադնանիի զոհվելու առավել հանգամանալից մանրամասներ դեռ հայտնի չեն: Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին համարվում էր 2-րդ մարդը ԻՊ հիերարխիայում: Համացանցում հայտնված տեսագրություններում հենց նա էր կոչ անում կողմնակիցներին հարձակումներ իրականացնել Արևմուտքում: