2-րդ տարին անընդմեջ Ծաղկաձորում միմյանց հետ մրցում են հաշմանդամություն ունեցող մարզիկները՝ արժանանալու Հանրապետության նախագահի մրցանակին:
2-րդ տարին անընդմեջ Ծաղկաձորում միմյանց հետ մրցում են հաշմանդամություն ունեցող մարզիկները՝ արժանանալու Հանրապետության նախագահի մրցանակին:
Օգոստոսի 28-ից սկսած՝ հաշմանդամություն ունեցող մարզիկները մրցում էին 7 տարբեր մարզաձում՝ սեղանի թենիս, բասկետբոլ, դարթս, շախմատ, շաշկի, բազմամարտ և բազկամարտ: Մրցումների ծրագրում առայժմ միակ թիմային մարզաձևի՝ բասկետբոլի պայքարում 3-րդ տեղը գրավեց Տավուշի թիմը, երկրորդ տեղում՝ Երևանն է, առաջին պատվավոր հորիզոնականում՝ Արագածոտնը:
Պատվոգրերից ու դրամական պարգևներից բացի, 12 մարզիկ ստացել է նաև մարզումների համար նախատեսված հատուկ անվասայլակ: Ի դեպ, մեդալերի ընդհանուր հաշվարկում առաջատարը մայրաքաղաքի թիմն էր՝ 12 մեդալ, որից 4-ը՝ ոսկե: