Էստոնիայում երեքշաբթի կայացած քվեարկության արդյունքներով նախագահի և ոչ մի թեկնածու պատգամավորական ձայների երկու երրորդը չի կարողացել հավաքել:
Էստոնիայում երեքշաբթի կայացած քվեարկության արդյունքներով նախագահի և ոչ մի թեկնածու պատգամավորական ձայների երկու երրորդը չի կարողացել հավաքել: Դա արդեն 3-րդ քվեարկությունն էր:
Նախագահի պաշտոնի համար պայքարում են կառավարող ազատական կուսակցության թեկնածու Սիիմ Կալասը և կենտրոնամետ ընդդիմության ներկայացուցիչ Մայլիս Ռեպսը: Ընդ որում, Կալասն այժմ մրցակցի նկատմամբ զգալի առավելություն ունի:
Քանի որ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունն սպառվել է, երկրի ղեկավար ընտրելու համար առաջիկա մեկ ամսում կստեղծվի ընտրիչների կոլեգիա՝ 335 անդամով: Բայց երկու հիմնական թեկնածուներից բացի, այս անգամ իրենց թեկնածությունը կարող են առաջադրել նաև նոր հավակնորդներ, որոնց կներկայացնի Կոլեգիան: