Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատի նիստը՝ Դիլմա Ռուսեֆի մասնակցությամբ տևել է 14 ժամ:
Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատի նիստը՝ Դիլմա Ռուսեֆի մասնակցությամբ տևել է 14 ժամ:
Ժամանակավորապես նախագահի պաշտոնից հեռացված Ռուսեֆը կես ժամ ելույթ է ունեցել, փորձելով ապացուցել անմեղությունը իրեն վերագրվող ֆինանսական խախտումներում:
Նա պնդել է, որ իր պաշտոնազրկման գործընթացը սկսել են ընտրություններում տանուլ տված քաղաքական գործիչները, որոնք այդ ճանապարհով ձգտում են իշխանափոխության հասնել: Ռուսեֆը կոչ է արել նիստի մասնակիցներին քվեարկել պաշտոնազրկման դեմ և հանուն ժողովրդավարության:
Սպասվում է, որ Ռուսեֆի պաշտոնազրկման վերաբերյալ ամփոփիչ քվեարկությունը կկայանա օգոստոսի լույս 31-ի գիշերը: