Սեպտեմբերի 1-ից 30-ը, երթևեկելի ճանապարհներին կից բոլոր դպրոցների մոտ պարեկություն են անելու ոստիկանական կարգախմբեր:
Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանն ասել է, որ հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պատահարների քանակը զգալիորեն նվազել է: Նրա խոսքով՝ դրան նպաստել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող վարչարարությունը, թաղանթապատված դիմապակիների դեմ իրականացված աշխատանքները և ճանապարհներին արագաչափերի առկայությունը: Անդրադառնալով նոր ուսումնական տարում անվտանգ երթևեկություն ապահովելու հարցին՝ Նորիկ Սարգսյանը նշել է, որ բազմաթիվ դպրոցների մոտակայքում արդեն իսկ գծանշումներ են արվել, թարմացվել են ճանապարհային նշանները և սեպտեմբերի 1-ից 30-ը, երթևեկելի ճանապարհներին կից բոլոր դպրոցների մոտ պարեկություն են անելու ոստիկանական կարգախմբեր:
Մանրամասները՝ տեսանյութում