Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու՝ դատախազի միջնորդությունը:

Միրոնովը, սակայն, չի կարողանա Հայաստանի սահմանը հատել՝ մինչ նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը: Միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը ձերբակալվել էր Հայաստանի իրավապահների կողմից: Նա 40 օր չի կարող լքել մեր Հանրապետության տարածքը: Միրոնովի փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը Հայաստանում կմնա նաև մեր երկրում Ռուսաստանի դեսպանության երաշխավորությամբ: