Այսօր հրավիրված արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը:
Այսօր հրավիրված արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը:
ԿԸՀ-ն փոփոխությունների մասին որոշումը չի հաստատել, քանի որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։
Խոսքը տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար անհրաժեշտ 16 միլիոն դոլար գտնելու մասին է, ինչը հնարավորություն կտար իրականացնել իշխանության, ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև կայացած քննարկումների արդյունքում ընդունված փոփոխությունների նախագիծը։