Բրիտանական հեղինակավոր Գարդիան պարբերականը անդրադարձել է աշխարհահռչակ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթին:
Բրիտանական հեղինակավոր Գարդիան պարբերականը անդրադարձել է աշխարհահռչակ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթին: «Նարեկը մատուցեց անկրկնելի երաժշտական կատարում՝ տեխնիկապես անթերի ներկայացնելով Հայդնի թավջութակի առաջին կոնցերտը,- այսպես է բնութագրել Գարդիանը Հախնազարյանի՝ օգոստոսի 21-ին Լոնդոնի «Ալբերտ Հոլ»-ում Ուլսթերի սիմֆիոնիկ նվագախմբի հետ ունեցած ելույթը: Երիտասարդ հայ երաժիշտը նաև կատարել է ժամանակակից սիցիլիացի կոմպոզիտոր Ջովանի Սոլլիմայի «Ողբ» ստեղծագործությունը՝ դրսևորելով բացառիկ երաժշտականություն: