Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացած նիստի ժամանակ, մասնավորապես, քննարկվել են պետական գնումների շրջանակում Հայաստանում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրմանը, Հարկային օրենսգրքի նախագծում ՓՄՁ-ներին առնչվող մի շարք դրույթներին, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրներին և առևտրի կենտրոններում հայկական ապրանքներին առաջնահերթություն տալուն վերաբերող հարցեր:
Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտողություններ և առաջարկներ: