Ժնևում հանդիպել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները:
Ժնևում հանդիպել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները: Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը փորձելու են համակարգել երկու կողմերի գործողությունները՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ տարվող պայքարում: Բանակցությունների մյուս թեման լինելու է Ուկրաինան:
Հնարավոր է, որ շոշափվի նաև թուրքական բանակի գործողությունը թուրք-սիրիական սահմանային շրջանում: Ակնկալվում է, որ հանդիպման ավարտին, մասնավորապես Սիրիայի առնչությամբ, կմշակվի փաստաթուղթ: