Այս տարի Հայաստանում արդեն շուրջ 10 հազար տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 500 տոննայով ավելին է, Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այս տարի Հայաստանում արդեն շուրջ 10 հազար տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 500 տոննայով ավելին է, Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս պահին լոլիկի մթերումներ են իրականացնում Արարատի և Արմավիրի մարզերում գործող մի քանի վերամշակող գործարաններ:
Կարապետյանի խոսքով, նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մյուս մթերող ընկերությունները, որոնք խնդիրներ ունեն, նույնպես սկսեն մթերումների կազմակերպումը:
Նա հավելել է, որ, չնայած որոշ համայնքներում տեղի ունեցած կարկտահարություններին, Արմավիրում պտղի բավականին լավ բերք է ստացվել: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1600 հեկտարով ավելացել են մարզի ցանքատարածությունները, որից 300 հեկտարը կազմում են լոլիկի ցանքերը:
Մանրամասները՝ տեսանյութում