Անկարայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը այդ երկրի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հստակեցրել է թուրք կրոնական գործիչ, Ամերիկայում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության հարցը:
Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը այդ երկրի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հստակեցրել է թուրք կրոնական գործիչ, Ամերիկայում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության հարցը: Բայդենը պարզաբանել է, որ Սպիտակ տան առաջնորդը չունի որևէ մեկին արտահանձնելու իրավասություն, և կրոնական քարոզչին Թուրքիա կարող է արտահանձնել միայն ամերիկյան դատարանը:
Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտնել է, որ այս օրերին թուրքական բանակի իրականացրած գործողությունների հետևանքով Սիրիայի որոշ շրջաններ դուրս են եկել ահաբեկչական Իսլամական պետություն խմբավորման վերահսկողությունից: