Իտալիայի կենտրոնական լեռնային շրջաններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի: Զոհերի թվում տասնյակ երեխաներ կան: 264 մարդ հիվանդանոցներում է:
Իտալիայի կենտրոնական լեռնային շրջաններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի: Զոհերի թվում տասնյակ երեխաներ կան: 264 մարդ հիվանդանոցներում է:
Որոնողական աշխատանքներում ներգրավված ավելի քան 4300 փրկարարներին երբեմն հաջողվում է նաև փլատակներից դուրս բերել կենդանի մարդկանց: Ամատրիչե, Ակումոլի և Պեսկարա դել Տրոնտո քաղաքներում տասնյակ մարդիկ դեռևս արգելափակված են բեկորների տակ:
Վերապրածների որոնումները շարունակվել են ամբողջ գիշեր: Փրկարարների աշխատանքին խոչընդոտում են պարբերաբար գրանցվող հետցնցումները: Ամենաշատ նյութական վնասը կրել է Ամատրիչե քաղաքը՝ ամբողջապես ավերվել է քաղաքի 75 տոկոսը, իսկ կանգուն մնացած շենքերից որևէ մեկը բնակության համար պիտանի չէ: