28 կողմ ձայնով, արտահերթ նստաշրջանում Արցախի խորհրդարանականներն այսօր ընդունել են համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի որոշման նախագիծը:
28 կողմ ձայնով, արտահերթ նստաշրջանում Արցախի խորհրդարանականներն այսօր ընդունել են համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի որոշման նախագիծը:
Ըստ այդմ՝ պատժի կրումից ազատվում են ազատազրկման հետ չկապված պատիժների և մինչև 3 տարի ազատազրկման դատապարտվածները, ինչպես նաև մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամները, մինչև 18 տարին լրանալը հանցագործություն կատարած և նախկինում ազատությունից զրկվելու հետ կապված պատիժ չկրած անձինք, 60 տարին լրացած անձինք, Արցախի պատերազմի մասնակիցերը, Արցախի պաշտպանության համար զոհված անձանց հարազատները, նաև նրանք, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հայտարարված 6 համաներումներից 4-ը եղել է անկախության տոնի առիթով: Այս մեկը՝ երկրի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ է: