Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել:
Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել:
Ըստ Սեուլի տվյալների՝ փորձարկումն իրականացվել է Համգյոն-Նամդո նահանգում՝ Սինփո ծովափնյա քաղաքից ոչ հեռու, հրթիռն անցել է ընդամենը 500 մետր և ընկել Ճապոնիայի հակաօդային պաշտպանության վերահսկած տարածքում:
Մամուլի պնդմամբ՝ բալիստիկ հրթիռի փորձարկումը Փհենյանի պատասխանն էր մի քանի օր առաջ մեկնարկած Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժություններին: Վերջին նմանատիպ փորձարկումը Հյուսիսային Կորեան իրականացրել էր հուլիսի 9-ին. հրթիռը պայթել էր օդում՝ 30 մետր բարձրության վրա: