Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի մի շարք դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:

Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչեւ ժամը 18-ը առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ՝ 60կմ/ժ-ի փոխարեն և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված ռեժիմով: