Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մթերման սեզոնը սահուն անցկացնելու նպատակով գերատեսչությունն ակտիվորեն համագործակցում է մթերող բոլոր կազմակերպությունների հետ:
Վարչապետը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խաղողի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այդ գործում օժանդակություն ցուցաբերել մթերողներին և գյուղացիական տնտեսություններին: