Իտալիայի կենտրոնական շրջաններում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով 24 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, մի շարք բնակիչներ արգելափակվել են փլատակներում:
Իտալիայի կենտրոնական շրջաններում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով 24 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, մի շարք բնակիչներ արգելափակվել են փլատակներում:
Ցնցումներին հաջորդած սողանքների պատճառով ամբողջությամբ ավերվել է 3000 բնակիչ ունեցող Ամատրիչե քաղաքի կեսը: Տարերքից ամենամեծ վնասը կրել է Ռիետի շրջանը: Լուրջ վնաս են կրել Լացիո, Ումբրիա և Մարկե շրջանները:
Երկրաշարժն զգացել են իտալական շատ քաղաքների, այդ թվում՝ Հռոմի բնակիչները: 700 հոգանոց Ակումոլի քաղաքի կեսը ևս ավերվել է, այն երկրաշարժի էպիկենտրոնից ընդամենը երկու կմ հեռավորության վրա է: Սեյսմոլոգները չեն բացառում հետցնցումների հավանականությունը: