Մելիք-Ադամյան փողոցի անկախության հուշաքարի մոտ այսօր հավաքվել են պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ՝ միմիանց շնորհավորելու անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մելիք-Ադամյան փողոցի անկախության հուշաքարի մոտ այսօր հավաքվել են պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ՝ միմիանց շնորհավորելու անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կարծիքով, մեր ամենամեծ նվաճումը անկախության սերունդն է:
Հանրապետության ծննդյան վկայականի մասին իր գնահատականներ է տվել նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով Գերագույն խորհրդի առաջին նիստում Հռչակագրի տեքստը կարդացողն էր 1990 թ-ի օգոստոսի 23-ին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը համարում է, որ 26 տարի առաջ Հայաստանն իր պատմության մեջ լավագույն փաստաթուղթն է ընդունել, որն այնքան ռոմանտիկ է, այնքան իրատեսական ու այնքան ծրագրային ինչպես Անկախության հռչակագիրը: Հռչակագրի 12 կետերը Մանուկյանը խորհրդանշական է համարում, իսկ Խորհրդային միության կազմում նման փաստաթուղթ ընդունելը՝ հերոսություն: