Սեպտեմբերի 19-22-ը Երևանում կայանալիք "Made in Armenia 2016" ցուցահանդեսին ընդառաջ Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացրել է միջոցառման պաշտոնական կայքը:
Սեպտեմբերի 19-22-ը Երևանում կայանալիք "Made in Armenia 2016" ցուցահանդեսին ընդառաջ Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացրել է միջոցառման պաշտոնական կայքը: Այն տեղական արտադրողներին և օտարերկրյա դիստրիբյուտորներին ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցման հնարավորություն է տալիս:
«Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսը երկրի տեղական արտադրության յուրօրինակ հաշվետվություն է, որի ընթացքում ցուցադրվում են հայրենական արտադրության ամբողջ ներուժն ու ձեռքբերումները:
Madeinarmenia.dfa.am կայքում նաև ընդգրկված են տեղեկություններ «Պատրաստված է Հայաստանում 2015» ցուցահանդեսի արդյունքների մասին: