Լրատվամիջոցները շարունակում են շրջանառել ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից Իրանի Համադան ավիաբազայի օգտագործման հետ կապված տարաձայնությունները:
Լրատվամիջոցները շարունակում են շրջանառել ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից Իրանի Համադան ավիաբազայի օգտագործման հետ կապված տարաձայնությունները:
Իրանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ ռուսական ուժերը դադարեցրել են Համադան ավիահենակայանից թռիչքները դեպի Սիրիա: Ռուսական կողմն էլ նշել է, որ ավիաբազայի օգտագործման դադարեցումը պայմանավորված է բազայի վարձակալման հարցում առաջացած տարաձայնություններով: Թեհրանը չի ընդունել Համադան ավիաբազան որպես լիարժեք ռազմական օբյեկտ օգտագործելու՝ Մոսկվայի ցանկությունը: