Արցախյան կարգավորման հետպետերբուրգյան գնահատականներ են այսօր տվել Կովկաս ինստիտուտի ղեկավարները:
Արցախյան կարգավորման հետպետերբուրգյան գնահատականներ են այսօր տվել Կովկաս ինստիտուտի ղեկավարները:
Վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ բանակցային գործընթացում վերջին 9 տարում ոչինչ չի փոխվել: Բաքուն, նրա համոզմամբ, նույնիսկ հակված չէ հարգել սահմանային վերահսկողության այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումների ժամանակ:
Կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ կարծում է, որ Կրեմլում հստակ գիտակցում են՝ ճնշումների միջոցով միակողմանի զիջումների հասնելու ճանապարհը չի կարող հանգեցնել խնդրի կարգավորման:
Մանրամասները՝ տեսանյութում