Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեի նախագահ:
Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեի նախագահ: «Խորհրդատվական կոմիտեն կարևոր դեր ունի նախարարության քաղաքականությունը եւ ծրագրերը վարելու գործում։ Հարթունյանը պատրաստ է ստանձնելու նման կարեւոր մարմնի ղեկավարությունը»,- այս առիթով հայտարարել է գլխավոր դատախազ Լորետա Լինչը։ Ի դեպ, Լինչը ժամանակին ևս ղեկավարել է նույն խորհրդատվական մարմինը։ Մեր հայրենակիցը սկսած 2013թ-ից տարբեր պաշտոններ էր զբաղեցնում գլխավոր դատախազության համակարգում: Հարթունյանը նաեւ ամերիկահայ իրավաբանների միության անդամ է, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի եւ Օլբանիի իրավաբանական դպրոցի շրջանավարտ։