Հռչակագրի տեքստը հետագայում իր արտացոլումն է գտել ՀՀ Սահմանադրությունում:
26 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը»: Հռչակագրի տեքստը հետագայում իր արտացոլումն է գտել ՀՀ Սահմանադրությունում:
Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն կամ՝ Հայաստան: Խորհրդային նախկին հանրապետության անկախության ձեռքբերման հաջորդ փուլով` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեով ժողովուրդը «այո» ասաց Հայաստանի անկախությանը: