Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:
Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:
Զրուցակիցները ի թիվս այլոց քննարկել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը և պաշտոնատար այլ անձինք:
Այնուհետև Բակո Սահակյանը՝ Սեյրան Օհանյանի ու Լեւոն Մնացականյանի հետ այցելել է Արցախի հարավարեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին եւ շփման գոտում տիրող իրավիճակին: