Ամերիկյան միջազգային ձեռնարկին Արցախը ներկայացվել է որպես անկախ երկիր։ Կոլորադոյի Ավրորա քաղաքում նախօրեին տեղի ունեցած փառատոնին մասնակցել են չորս տասնյակ երկրների մշակույթները ներկայացնող տաղավարներ` ֆրանսիական, գերմանական, հունական, իսպանական և այլն։

Հայ դատի գրասենյակի և «Ամերիկացիները հանուն Արցախի» միության ջանքերով՝ դրանց թվում էր նաեւ ազատ Արցախը։ Նշենք, որ սա արդեն երկրորդ տարին է, որ հայկական միությունների ջանքերով Արցախը մասնակցում է այս նահանգում կազմակերպվող միջազգային փառատոնին։