Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել անցած ամռանը «Էլեկտիրկ Երևան» շարժման ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օրենքի խախտման, մասնավորապես տասնյակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործերի առնչությամբ:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել անցած ամռանը «Էլեկտիրկ Երևան» շարժման ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օրենքի խախտման, մասնավորապես՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործերի առնչությամբ:
Քննությամբ պարզվել է, որ Ոստիկանության զորքերի ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը վերոհիշյալ դեպքերի ժամանակ խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս, իսկ ոստիկանության Երևանի վարչության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, հիշյալ օրը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը: Հիշյալ արարքների համար ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել, որոշում է կայացվել ոստիկանների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Գործը հանձնվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար: